էգոիստական բան կասեմ՝ խիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի. Գալյանը՝ Արթուր Օսիպյանի մասին
Իրավունք
13:10 10/06/2026
Հայաստան

էգոիստական բան կասեմ՝ խիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի. Գալյանը՝ Արթուր Օսիպյանի մասին

«Կառավարության նոր կազմի հարցը դեռ չի քննարկվել, ժամանակի հարց է»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հարցին՝ ցանկանո՞ւմ է պահպանել իր պաշտոնը, նա պատասխանեց. «Այո, ինչու ոչ»։

Պատասխանելով հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է  սկսվել, ընդդիմությունը որակում է քաղաքական հետապնդում, նա ասաց. «Ընդդիմության համար շատ շահեկան  է և միակ տարբերակն է բոլոր քրեական գործերը  պիտակավորել քաղաքական հետապնդում անունով»։

Անդրադառնալով արցախցի քաղաքական գործիչ, կալանավորված Արթուր Օսիպյանի գործին և առողջական վիճակին, քանի որ վերջինս 20 օրից ավելի հաղադուլ է անում, նախարար ասաց. «Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին: Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը։

Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը, պատշաճ ապահովվի, նրան տրամադրվում է իրեն հասանելի զբոսանքը, և ամեն ինչ արվում է՝ տեսակցությունները հարազատների հետ, և ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, դա չի կարող լինել»։ 

Գալյանն ասաց, որ չգիտի, թե ինչու է կոնկրետ անազատության հետ կապված խափանման միջոց ընտրվել։

«Հույս ունեմ վարույթ իրականացնող մարմինները  բոլորի դեպքում էլ, մեր պարագայում էգոիստական բան կասեմ, խիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի»,- ասաց նա։ 

Արդարադատության նախարարը հայտնեց, որ չի այցելել Արթուր Օսիպյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
էգոիստական բան կասեմ՝ խիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի. Գալյանը՝ Արթուր Օսիպյանի մասին