ԲՀԿ-ի դեպքում չի եղել թիվ, որը պակասել է, այլ եղել է սխալ մուտքագրում. Վահագն Հովակիմյան
Քաղաքական
13:21 10/06/2026
Հայաստան

ԲՀԿ-ի դեպքում չի եղել թիվ, որը պակասել է, այլ եղել է սխալ մուտքագրում. Վահագն Հովակիմյան

«Ունենք դեպք, երբ թեկնածուն ներկայացրել է վերահաշվարկի դումում ՀՀ բոլոր տեղամասերի համար, որի իրավունքը չուներ, այլ միայն այնտեղ պետք է դիմեր, որտեղ ինքն արդյունքների ամփոփմանը ներկա է եղել»,-ԱԺ միջանցքում հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նա արձագանքեց նաև լրագրողի դիտարկմանը, որ փորձ է արվել նվազեցնել ԲՀԿ-ի ձայները։

«ԲՀԿ-ի դեպքում չի եղել թիվ, որը պակասել է, այլ եղել է սխալ մուտքագրում»,-ասաց Հովակիմյանը՝ փորձելով ապացուցել, որ երբ ԲՀԿ-ի ստացած 77 ձայնի փոխարեն գրվել է 1 ձայն, այն ստացած քվեի նվազեցում չէ։

 ԿԸՀ նախագահը ասաց, որ մեկ՝ 12/13 տեղմասի համար «Հայաստան» դաշինքը դիմել է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար, այն բանից հետո, երբ 18։00-ին պարզվել է, որ 8 համարի քվեաթերթիկը չի եղել ընտրատեղամասում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԲՀԿ-ի դեպքում չի եղել թիվ, որը պակասել է, այլ եղել է սխալ մուտքագրում. Վահագն Հովակիմյան