Թբիլիսիում սպասվում է Քանիե Ուեսթի համերգը
Մշակույթ
18:15 10/06/2026
Տարածաշրջան

Թբիլիսիում սպասվում է Քանիե Ուեսթի համերգը

Հունիսի 12-ին Թբիլիսիի «Դինամո Արենա»-ում նախատեսված Քանիե Ուեսթի համերգի պատճառով Թբիլիսիի մետրոն և տարածքում գործող ավտոբուսները կաշխատեն արտաժամյա ռեժիմով և կսպասարկեն ուղևորներին մինչև հունիսի 13-ի ժամը 02:00-ն։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Ըստ մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի` հունիսի 12-ի ժամը 07:00-ից մարզադաշտի շրջակա փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի։

Սահմանափակումներ կգործեն Սլավա Մետրևելիի և Գիորգի Ցաբաձեի փողոցներում, որտեղ տեղաշարժը կսահմանափակվի «Դինամո Արենա» մարզադաշտի գլխավոր մուտքերի հարակից տարածքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թբիլիսիում սպասվում է Քանիե Ուեսթի համերգը