Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Եթե 666 զինվոր չմասնակցեր ընտրությանը, ՔՊ-ն Սոթքում ջախջախիչ պարտություն կկրեր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փորձեցինք ԿԸՀ-ից պարզել, թե որ ընտրատեղամասերում են քվեարկության մասնակցել զինծառայողները։ Ասացին, որ զինծառայողների մասնակցության վերաբերյալ որևէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ։ Բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համադրությամբ պարզեցինք, թե, օրինակ, Սոթքում քանի զինծառայող է մասնակցել ընտրության։
Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ՆԳՆ-ն հրապարակել էր ընտրողների թվերը` ըստ ընտրատեղամասերի։ Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում (20/56 ընտրատարածք) ընտրելու իրավունք ուներ 695 ընտրող, ԿԸՀ տվյալների համաձայն՝ այս տեղամասում ընտրությանը մասնակցել է 1183-ը, որից 517-ը՝ ընտրողների հիմնական ցուցակից։ Մնացած 666-ը զինվորների ու նույն օրը դատական կարգով ընտրական իրավունք ստացած ընտրողների թիվն է։ Ընդ որում, Գեղարքունիքի մարզում ընտրական իրավունք ստանալու համար դատարան դիմել է ընդամենը 4 անձ։
Իսկ քվեարկության արդյունքները Սոթքում բաշխվել են այսպես. «Ռեֆորմիստներ»-ի օգտին քվեարկել է 1 անձ, «Բոլորին դեմ եմ»՝ 15, «Ուժեղ Հայաստան»՝ 177, Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 4, «Նոր ուժ»՝ 19, «Միասնության թևեր»՝ 13, «Բարգավաճ Հայաստան»՝ 73, ԱԺԲ՝ 4, Քոչարի ազգային վերածնունդ և զարթոնք կուսակցություն՝ 3, ՀԱԿ՝ 1, «Հանրապետություն»՝ 3, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ 1, «Ժողովրդավարական համախմբում»՝ 2, ԴՕԿ՝ 4, «Հայաստան» դաշինք՝ 115, «Հանուն հանրապետության»՝ 5, ԼՀԿ՝ 7։ Այս ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 718 քվե։ Այսինքն՝ 447-ն ընտրել է մյուս 17 ուժերին, անվավեր է եղել 19 քվեաթերթիկ։
Նշանակում է՝ եթե 666 զինվոր չմասնակցեր ընտրությանը, ՔՊ-ն այս ընտրատեղամասում ջախջախիչ պարտություն կկրեր` ստանալով հազիվ 10-20 ձայն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում