Հունիսի 10-ը Պաղպաղակի համաշխարհային օրն է, ինչպե՞ս ընտրել անվտանգ պաղպաղակ
Տնտեսություն
19:58 10/06/2026
Հայաստան

Հունիսի 10-ը Պաղպաղակի համաշխարհային օրն է, ինչպե՞ս ընտրել անվտանգ պաղպաղակ

 

Այսօր Պաղպաղակի համաշխարհային օրն է և առաջարկում ենք, այդ համեղ քաղցրավենիքը գնելուց առաջ, ծանոթանալ մի քանի սկզբունքների: Այս մասին ուղեցույց է հրապարակել ՍԱՏՄ-ն։

«Եվ այսպես. ինչպե՞ս ընտրել անվտանգ և որակյալ պաղպաղակ։

Նախ պետք է իմանալ, որ գոյություն ունեն պաղպաղակի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են օգտագործվող կաթնայուղի զանգվածային մասի տոկոսային հարաբերակցությամբ։

Առանձնացվում են պաղպաղակի հետևյալ տեսակները՝

- կաթնային պաղպաղակ – մինչև 7.5% կաթնայուղ,

- սերուցքային պաղպաղակ – 8–11.5% կաթնայուղ,

- պլոմբիր – առնվազն 12% կաթնայուղ,

- թթվակաթնային պաղպաղակ – մինչև 7.5% կաթնայուղ,

-կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակ (կաթնային և բուսական ճարպերի խառնուրդ) – մինչև 12% կաթնայուղ։

Կարևոր է ուշադրություն դարձնել բաղադրությանը։ Իրական դասական պաղպաղակը պետք է պարունակի միայն կաթ, սերուցք, շաքար, կարագ և բնական հավելումներ։ Եթե արտադրանքի անվանման մեջ նշված է միայն «կաթնային», «սերուցքային», «պլոմբիր» կամ «թթվակաթնային», ապա այն չպետք է պարունակի բուսական ճարպեր։

Իսկ ինչպե՞ս որոշել պաղպաղակի որակը խանութում:

1, Ուշադրություն դարձրեք ձևին ու կառուցվածքին. պաղպաղակը չպետք է լինի ձևափոխված։ Եթե այն կորցրել է իր ձևը, նշանակում է՝ պահպանման ջերմաստիճանային ռեժիմը խախտվել է։

2, Սառցե բյուրեղների առկայությունը ազդանշան է. եթե մակերեսին կամ ներսում կան սառցե բյուրեղներ, դա վկայում է կրկնակի սառեցման մասին։

3, Գույնը կարևոր է. որակյալ պաղպաղակը պետք է ունենա միատեսակ գույն։ Գույնի երանգը կախված է ճարպայնությունից և հավելումներից։ Չափազանց վառ գույները կարող են վկայել արհեստական ներկանյութերի օգտագործման մասին։

Եվ, իհարկե, ուշադրություն դարձրեք պիտանիության ժամկետին. թույլ մի տվեք ձեզ վաճառեն ժամկետանց պաղպաղակ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հունիսի 10-ը Պաղպաղակի համաշխարհային օրն է, ինչպե՞ս ընտրել անվտանգ պաղպաղակ