Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չենք ուզում ձանձրացնել, ինչպես կանանց հետ շփման մեջ. Դանկվերտը՝ Հայաստանից մատակարարումների մասին
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանից որոշակի սննդամթերքի մատակարարման սահմանափակումները կարող էին վաղուց մտցվել։
«Այն սահմանափակումները, որ մենք կիրառում ենք հիմա, կարող էին վաղուց մտցված լինել։ Մենք պարզապես փորձեցինք չֆորմալացնել այս աշխատանքը, այլ պարզել խախտումների պատճառները։ Մենք հնարավորինս հետաձգեցինք սահմանափակումների կիրառումը», - ասել է Դանկվերտը։
Նա նշել է, որ այս ընթացքում հանրապետության էկոնմիկայի նախարարությունը երբեք կապ չի հաստատել ուսական կողմի հետ։
«Նրանք կարծում են, որ սա իրենց սննդի ծառայության խնդիր է, բայց սխալ է պատասխանատվությունը նրանց վրա դնելը։ Եթե նախարարությունը չի կատարում իր պարտականությունները, անհնար է ապահովել մատակարարվող ապրանքների անվտանգությունը, միշտ ինչ-որ բան կգտնվի», - հավելել է ծառայության ղեկավարը։
«Մենք արդեն տասնյակ նամակներ ենք գրել նրանց՝ ասելով, թե ինչ պետք է անել։ Իմ այս նախաձեռնությունը հնչում է որպես ճնշում գործադրող։ Եվ մենք, ինչպես կանանց հետ գործ ունենալիս, չէինք ցանկանա ձանձացնել», - եզրափակել է Դանկվերտը։