Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե . Փաշինյանը՝ խորհրդարան անցած ընդդիմության մասին
«Գագիկ Ծառուկյանին, որ գործարք առաջարկեինք, ծնկաչոք այդ գործարքին կգար։ Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա ահմար էլ որբի նման ընկել է աշխարհից աշխար գործարք է փնտրել գտել, հետո պարզվել է, որ ընդամենն իրեն հավաքագրել են՝ ինքը դրանից տեղյակ էլ չէ»,-կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով լուրերին, որ ինքը Գագիկ Ծառուկյանին գործարք է առաջարկել։
Նա հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ինքը իրեն գործարք առաջարկի։
«Ինքը ստոյկա կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ»,-հայտարարեց Փաշինյանը։
Անդրադառնալով ընտրախախտումներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ես գիտեմ մի բան՝ ՔՊ-ն ստացել է 100 %-ով օրգանիկ քվե, էն մյուս ուժերը ստացելեն 100%-ով ընտրակաշառքով քվե, առնվազը մինչև... Կարող է իրենց տնեցիներին փող չեն տվել, բայց էդ էլ եմ կասկածում»,-հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի՝ նույնիսկ ընտրություններից առաջ մեծ բաժնեմասեր են փոխանցվել խոշոր ընդդիմադիր ուժերի առաջնորդների ընտանիքի անդամներին՝ մտավախություն ունենալով, թե նրանք կարող է չքվեարկեն։
«Առանց փողի, նրանց օգտին ոչ մեկը չի քվեարկել, բացարձակապես ոչ մեկը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, Խախտումներ, այո եղել են, որովհետև այդ երեք ուժը խորհրդարան չպետք է մտնեին, անկեղծ ասած, եթե չվերցնեն մանդատները, գոնե 100 % լեգիտիմ խորհրդարան կունենանք, թե չէ ստիպված ենք լինելու խորհրդարանի ամբիոններին տեսնել փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեքներ չունեն»,-հայտարարեց Փաշինյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ վերջին հայտարարությամբ վիրավորում է ընդդիմադիր մեծ ընտրազանգվածին՝ Փաշինյանն ասաց. «Իրենք կարող են արձագանքել»։