«Հրապարակ». ՔՊ ֆրակցիայում նոր դեմքեր կհայտնվեն
Օրվա մամուլ
08:25 11/06/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ ֆրակցիայում նոր դեմքեր կհայտնվեն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած ՔՊ-ականները հունիսի 7-ի արդյունքները որպես մեծ հաղթանակ են ներկայացնում և պարծենում, թե իբր ջախջախել են «եռագլուխ հրեշին», սակայն ՔՊ-ի ներսում, մեղմ ասած, անկումային տրամադրություններ են. ՔՊ-ականները հասկանում են, որ գործադրված ջանքերի ու այսքան խախտումների պարագայում մեծամասնություն չստանալը համազոր է պարտության: Իսկ եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, ապա լեգիտիմության խնդիրներ են ունենալու, և եթե ոչ այսօր, ապա վաղը՝ աշխարհաքաղաքական թեթև մակընթացությունների պարագայում իրենց մատնացույց են անելու միամանդատ խորհրդարանի ու ժողովրդավարությունից նահանջի փաստը։

Ի դեպ, ՔՊ-ում վստահ են, որ իրենց ցուցակի մինչև 90-րդ համարը կմտնի խորհրդարան, քանի որ առնվազն 25-30-ը կգնան գործադիր։ Այնպես որ, ԱԺ ՔՊ ֆրակցիայում նոր դեմքեր կհայտնվեն: Ասենք, ՔՊ աշխատակազմի որոշ աշխատակիցներ են պատգամավոր դարձել՝ Լևոն Լևոնյան, Արաքսյա Վարդանյան, Գյումրու ավագանուց` Քնարիկ Հարությունյան, Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյան, նրա եղբայրը՝ վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանը։ Ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավար Տարոն Չախոյանն է ԱԺ գնում, Հայկ Կոնջորյանի օգնական, Երևանի ավագանու անդամ Նատալյա Սինորյանը, Գյումրու չկայացած քաղաքապետ Սարիկ Մինասյանը, Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, եթե տնօրենի պաշտոնը չնախընտրի, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը և այլք։ Եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան, ապա ՔՊ-ն կունենա 61 պատգամավոր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ ֆրակցիայում նոր դեմքեր կհայտնվեն