Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում պետական գերատեսչություններում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում պետական գերատեսչություններում։ ՔՊ-ի հունիսի 5-ի ամփոփիչ հանրահավաքին մոբիլիզացրել էին վարչական ռեսուրսը, հրահանգ իջեցրել պետական աշխատողներին, որ բոլորն առանց բացառության մասնակցեն Հանրապետության հրապարակի հանրահավաքին: Ընդ որում՝ զգուշացրել էին, որ շուտ չծլկեն, մնան մինչև վերջ, քանի որ վերակացուներ են նշանակված, որոնք ստուգելու են` ներկա-բացակա են անելու։ Մեզ ասացին, որ վերակացուներն արդեն քանի օր է՝ պարզաբանումներ են պահանջում այն աշխատակիցներից, որոնք հանդգնել են հանրահավաքին չգնալ կամ գնացել են և շուտ հեռացել:
Ասում են՝ յուրայինների և ընդդիմադիրների ցանկեր են կազմում, որ հետագայում ինչ-որ քայլեր արվեն: Որտեղ անգրագետ ու իր իրավունքները չիմացող աշխատող լինի, ստիպեն դիմում գրել գնալ, այլ տեղերում պարգևավճարներ չտալով պատժել և այլն։ Բայց եթե մարդիկ մի փոքր դիմադրություն դրսևորեն, ոչ մի բան չի հաջողվի անել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում