ՔԿ աշխատակիցները խուզարկում են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Քաղաքական
08:07 12/06/2026
Հայաստան

ՔԿ աշխատակիցները խուզարկում են Արեգնազ Մանուկյանի բնակարանը

Այսօր վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել են ԲՀԿ ցուցակում ընդգրկված, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկություն կատարելու պահանջով։

Նախ Արեգնազ Մանուկյանը պահանջեց ներկայանալ և ցույց տալ խուզարկության կատարելու փաստաթուղթը։

«Մենք ունենք դատարանի որոշում ձեր բնակարանում խուզարկություն կատարելու համար, դուք հիմա խոչընդոտում եք մեր գործողությանը, անջատեք ձեր հեռախոսը»,-ասաց ՔԿ-ի ներկայացուցիչը՝ ով ներկայացավ՝ ՔԿ աշխատակից Գևորգյան։

Նա պահանջեց կրկին, որ Արեգնազ Մանուկյանը անջատում հեռախոսը, իսկ Ա. Մանուկյանն էլ պահանջեց ցույց տալ որոշումը։ ՔԿ աշխատակիցը հրահանգեց՝ «վերցնել հեռախոսը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔԿ աշխատակիցները խուզարկում են Արեգնազ Մանուկյանի բնակարանը