Կիրանցում սահմանապահների քվեարկությամբ ՔՊ-ի հաղթանակի մասին գրած կինը աշխատանքից ազատման դիմում է գրել.
Քաղաքական
23:43 12/06/2026
Հայաստան

Կիրանցում սահմանապահների քվեարկությամբ ՔՊ-ի հաղթանակի մասին գրած կինը աշխատանքից ազատման դիմում է գրել.

 

«Քանի օր ա կարդում եմ, որ չկա գոնե մեկ պետական աշխատող, որը կունենա ընդդիմադիր հայացքներ ու հրապարակայնորեն կխոսի։ ))) Ոնց չկա՞, բա ես ինչ էի՞։ ))))»,-գրում է կիրանցցի Գոհար Վարդանյանը՝ շարունակելով.

«Պարզապես ես արդեն գրել եմ աշխատանքից ազատման դիմում՝ «սեփական» դիմումի համաձայն։ )))

Հիմնական պատճառը էն փոստս էր, որը հրաժարվել եմ ջնջել (հղումը կդնեմ մեկնաբանություններում)։

Դե ինչպես նաև սահմանազատում-սահմանագծումը հրաշք չհամարելը և ասելը այն, ինչ մտածում եմ, ոչ թե այն, ինչ ցանկանում են լսել։

Վերջապես այլեւս ստիպված չեմ լինի բացատրել մարդկանց, որ նորմալ ա լինել պետական աշխատող եւ չլինել իշխանությունների համակիրը։

Եվ մինչեւ գա ազատման հրամանս, փնտրում եմ աշխատանք։ Կրթությունս, ԵՊՀ ԻՄ , պատմություն, բակալավր։ Ցանկացած նոր բան կարող եմ սովորել շատ կարճ ժամանակահատվածում, բացի լեզուներից․ դա իմ թույլ կողմն ա։ (Էնդ ֆայնըլի... աուը թվելվ փոյնթս գոու թու... ԱԱԱԼԲԵՅՆԻԱԱԱԱԱ! ( Անգլերենս եվրատեսիլյան մակարդակ))

Պարտադիր պայման՝ ինձ չպետք ա ասեն, թե ինչ խոսամ, ինչ մտածեմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կիրանցում սահմանապահների քվեարկությամբ ՔՊ-ի հաղթանակի մասին գրած կինը աշխատանքից ազատման դիմում է գրել.