Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նիկոլն ինչքան վերջnւյթ ունի, պետք է հեռաgնի, քանի որ ինքն ու իր թիմը ոչ միայն հայրենիքի գnղ են, նաև քվեի, մանդատի. Իշխան Սաղաթելյան
«ԿԸՀ-ն կատարեց նոր մասշտաբի խուժանություն»,- ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Որքան փորձեցին գողանալ քվեները, սխալ գրանցել, որպեսզի երրորդ ընդդիմադիր ուժը խորհրդարան չանցնի, վերջնահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները բավարար էին, որպեսզի անցներ խորհրդարան։ Տեսնելով այս ճանապարհով այլևս հնարավորություն չկա կանխարգելելու դա, ԿԸՀ-ն երկու տեղամասերում, որտեղ ԲՀԿ ուներ 200-ից ավելի քվե, անվավեր ճանաչեց քվարկության արդյունքները։
Եթե օրը ցերեկով բոլորի աչքի առաջ այս մասշտաբի խուժանություն են անում, ընդհանրապես այս ընթացքում ինչեր են արել սրանք։
ԿԸՀ նախագահն ու հանձնաժողովի կազմը պարզապես հանցագործներ են, ՔՊ համար գործիք այս խայտառակությունը, ապօրիությունը, կեղծիքն իրականացնելու համար։
Մենք կխոսենք մեր գործընկեր ուժերի հետ այս խայտառակ ապօրինության դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։
Սա է ժողովորդավարության մասին խոսող իշխանությունը։ Նիկոլն ասում էր՝ ձեռքս կկտրեմ, բայց ժողովրդի քվեին ձեռք չեմ տա, հիմա ինչքան վերջույթ ունի, պետք է հեռացնի, քանի որ ինքն ու իր թիմը, ԿԸՀ-ն ոչ միայն հայրենիքի գող են, նաև քվեի, մանդատի, որպեսզի երրորդ ընդդիմադիր ուժին նման ապօրինությամբ թույլ չտան մտնի խորհրդարան՝ իրենց հայրենադավությունը, ապօրինությունը շարունակելու համար։
Սա անպատասխան չի մնալու»,- նշում է Իշխան Սաղաթելյանը։