Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես ավելի հաջողակ գտնվեցի քաղաքականության մեջ, շատ եք շտապում, համբերեք. Սամվել Կարապետյան
«Ես ավելի հաջողակ գտնվեցի քաղաքականության մեջ, չորս ամսում դառանք հաղթող ուժ»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։
Նա հարցեր հնչեցնող լրագրողներին հորդորեց չշտապել։
«Շատ եք էլի վռազում, համբերեք, հըլը օրեր կան, ժամեր կան։ Մենք անելու ենք ամեն ինչ օրինական ճանապարհով Փաշինյանին հեռացնելու համար։ Դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի իրենց մեղքերը քավեն, եթե չստացվեց, կդիմենք Սահմանդրական դատարան։ Արդեն ասել եմ՝ առաջարկում ենք երկու պայման՝ կամ նոր ընտրություններ, կամ նոր փուլ»,-ասաց նա։
Հարցին, թե ընտրություններից ի՞նչ դասեր է քաղել Սամվել Կարապետյանը, գործարարն ընդգծեց՝ միշտ պետք է գործ ունենալ նորմալ իշխանության հետ, ոչ այսպիսի իշխանության հետ, որն իր վախերի մեջ աջ ու ձախ կալանավորում է բոլորին։
Հարցին, հնարավո՞ր է՝ լինի մի իրավիճակ, երբ «Ուժեղ Հայաստան»-ը համագործակցի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ, Կարապետյանը պատասխանեց. «Այդ հարցն արդեն վիրավորական է, այդպիսի հարցեր մի տվեք»։