ՀՀ վարչապետի լռության ֆոնին Եվրոպական դատարանն արձագանքել է կալանքի տակ գտնվող ՌԴ քաղաքացու հարցին․ փաստաբան
Իրավունք
20:59 12/06/2026
Հայաստան

ՀՀ վարչապետի լռության ֆոնին Եվրոպական դատարանն արձագանքել է կալանքի տակ գտնվող ՌԴ քաղաքացու հարցին․ փաստաբան

Փաստաբան Նարեկ Ալոյանը գրում է․

«ՀՀ վարչապետի լռության ֆոնին Եվրոպական դատարանի արձագանքը կալանքի տակ գտնվող ՌԴ քաղաքացու հարցով

Հունիսի 5-ին, բազմաթիվ գրավոր դիմումներից հետո, բաց նամակ էի հղել ՀՀ վարչապետին, որում բարձրաձայնել էի ԱՄՆ հարցման հիման վրա ՀՀ-ում հանձնման (էքստրադիցիայի) վարույթի շրջանակում կալանքի տակ գտնվող ՌԴ քաղաքացու առողջությանն առնչվող և հրատապ միջամտություն պահանջող հարցը։

Թեև իմ վերոնշյալ հրապարակումը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ունեցավ ավելի քան 24000 դիտում, այն ՀՀ վարչապետի, այլ պաշտոնատար անձանց կամ մամուլի կողմից որևէ արձագանք չստացավ։

Այսօր ստացանք վերոնշյալ հարցի վերաբերյալ Եվրոպական դատարանի առաջին արձագանքը, մասնավորապես` Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև հունիսի 18-ը ներկայացնել անհրաժեշտ տեղեկություններ, որից հետո քննարկման առարկա կդառնա անհետաձգելի միջամտություն կիրառելու հարցը։

Շնորհակալ եմ իմ գործընկեր, ՌԴ փաստաբան Նարեկ Հակոբյանին արդյունավետ համագործակցության և օպերատիվ կարգով Եվրոպական դատարան դիմելու համար։

Շնորհակալ եմ նաև Եվրոպական դատարանին արագ արձագանքի համար։

Ցավում եմ մեր երկրում տիրող համակարգային անտարբերության համար։

Շարունակելի...»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ վարչապետի լռության ֆոնին Եվրոպական դատարանն արձագանքել է կալանքի տակ գտնվող ՌԴ քաղաքացու հարցին․ փաստաբան