Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, մեղմ ասած, խայտառակություն է. Վարդևանյան
«Այն արտահայտությունը, որը երեկ իրեն թույլ է տվել Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, խայտառակություն է»,-ԿԸՀ շենքի դիմաց՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում մուտք անելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով, երբ Փաշինյանի հակառակորդ ուժերը ստանում են նման մեծ թվով ձայներ՝ ավելի քան կես մլն, այդ ընտրողների նկատմամբ պետք է դրսևորել հարգանք։
«Նվազագույն հարգանք չունենալ քո իսկ հայրենակիցների նկատմամաբ, մի հատ էլ զրպարտե՞լ իրենց, վիրավորե՞լ իրենց։ Ընդհանրապես մենք պետք է ունենանք բարեվարքության կանոններ, որը, իհարկե, այս իշխանություններից ակնկալել պետք չէ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընդդիմության ձայն տված բոլոր քաղաքացիներն իրենց քվեն տվել են ընտրակաշառքի դիմաց։
Մանրամասները՝ տեսանյութում։