Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Ալաբամա նահանգի բողոքարկումը, որով նահանգը փորձում էր վերականգնել մահապատժի իրականացումը ազոտային գազի միջոցով։ Որոշումը վերաբերում էր 49-ամյա Ջեֆրի Լիին, որը 1998 թվականին դատապարտվել էր սպանության համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ավելի վաղ երկու դաշնային դատարաններ արգելափակել էին ազոտային հիպօքսիայի կիրառումը՝ նշելով, որ մեթոդը կարող է հակասել ԱՄՆ Սահմանադրության՝ դաժան և անսովոր պատիժներն արգելող դրույթին։ Գերագույն դատարանի կարճ և չստորագրված որոշումը պատճառաբանություն չէր պարունակում, սակայն երեք պահպանողական դատավորներները դեմ էին արտահայտվել այդ որոշմանը։
Ապրիլին կայացած դատավարության ընթացքում փորձագետները հայտնել էին, որ ազոտային գազով մահապատժի ենթարկվող անձինք, հավանաբար, նախքան մահը զգում են ուժեղ շնչահեղձություն, ֆիզիկական անհարմարություն և հոգեկան տառապանք։ Դաշնային դատավորը այս շաբաթ մեթոդի կիրառումն արգելել էր անորոշ ժամկետով։
Ալաբամայի գլխավոր դատախազ Սթիվ Մարշալը դատարանի որոշումը որակել է որպես «արդարադատության խախտում»՝ ընդգծելով, որ զոհերի ընտանիքները սպասում էին դատավճռի կատարմանը։ Միաժամանակ նա նշել է, որ նահանգը կշարունակի փնտրել Լիի մահապատժի իրականացման օրինական ուղիներ։
Չնայած որոշմանը՝ Ալաբաման դեռ կարող է փորձել Ջեֆրի Լիի նկատմամբ կիրառել մահապատժի այլ մեթոդ։