Կնշանակվի՞ վերաքվեարկություն թիվ 35/65 և 10/51 տեղամասերում
Քաղաքական
01:24 12/06/2026
Հայաստան

Կնշանակվի՞ վերաքվեարկություն թիվ 35/65 և 10/51 տեղամասերում

Թիվ 35/65 և 10/51 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ կայացրած որոշումներից հետո ակտիվ քննարկվում է այդ տեղամասերում վերաքվեարկություն անցկացնել-չանցկացնելու հարցը։

«Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչ  Դանիել Իոաննիսյանը մասնավորապես գրում է.

«35/65 և 10/51 տեղամասերում ակնհայտորեն նշանակվելու է վերաքվեարկություն։ Այսինքն, ԲՀԿ-ի հետ կապված անորոշությունը դեռևս մի քանի շաբաթ տևելու է։ Մեղմ ասած, չեմ հասկանում ըննդիմության այս դժգոհությունը»։

Արդարադատության նախկին նախարար,  իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հարցի վերաբերյալ գրում է.

«ՀՀ ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն «Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա ԿԸՀ որոշում է ընդունում առանձին ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները:»:

Եթե ԿԸՀ այդպիսի որոշում կայացնի, ապա վերաքվեարկությունն անցկացվում է այդ որոշումն ընդունելուց հետո 7-րդ օրը:

Երկու հանգամանք`

1. ԿԸՀ պիտի համարի, որ այս երկու տեղամասերի խախտումները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա ու որ հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները ու նոր առանձին որոշմամբ նշանակի վերաքվեարկություն:
2.Անիրատեսական եմ համարում ամբողջ ընտրության վրա ազդեցության այնպիսի գնահատական ԿԸՀ կողմից, որ չեղարկվի ամբողջ ընտրությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կնշանակվի՞ վերաքվեարկություն թիվ 35/65 և 10/51 տեղամասերում