Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Քաղաքական
07:59 12/06/2026
Հայաստան

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունիսի, 12-ին և 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում ցերեկը, 12-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-ի երեկոյան, 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին