Վարչական դատարանը քիչ անց կքննի 2 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ հայցերը
Քաղաքական
17:52 13/06/2026
Հայաստան

Վարչական դատարանը քիչ անց կքննի 2 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ հայցերը

Այսօր՝ ժամը 18:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18), կքննվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցերը՝ ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները։ Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ 254 Ա որոշմամբ, ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել թիվ 35/65 ընտրատեղամասում քվեարկության արդյունքները, իսկ 255 Ա որոշմամբ՝ 10/51-ում քվեարկության արդյունքները։

«Ակնհայտ է, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։ Սա ընտրողների ձայների գողության ամենացայտուն դրսևորումն է, որը հերթական անգամ ապացուցում է, որ տեղի ունեցող գործընթացը որևէ առնչություն չունի արդար և թափանցիկ ընտրությունների գաղափարի հետ և կասկածի տակ է դնում ընտրության ամբողջ գործընթացի օրինականությունը։ Ընդունված որոշմամբ ամենակոպիտ ձևով ոտնահարվում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ ազատորեն արտահայտված կամքը»,-այսպես էր արձագանքել Տոնոյանը՝ ԿԸՀ որոշումներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարչական դատարանը քիչ անց կքննի 2 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ հայցերը