Մшհшցել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
Հասարակություն
22:03 13/06/2026
Հայաստան

Մшհшցել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը

«3 օր առաջ` հունիսի 10-ին 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը»,-այս մասին հայտնում է: Գերությունից հետո նրան լքել էր կինը, և նա քաղցկեղի դեմ որոշ ժամանակ պայքարում էր իր մոր չնչին թոշակով, մինչև մայրը մահացավ անցած տարի»,-այս մասին գրում է «Լիբերթաս»-ը։

Աղբյուրն ընդգծում է՝ այս մահը ևս մեկ անգամ ընդգծում է նախկին պատանդների և ռազմագերիների անմարդկային վիճակը ազատ արձակվելուց հետո՝ պաշտոնական կարգավիճակի բացակայության պատճառով, որը կապահովեր աջակցություն և խնամք գերությունից վերադառնալիս նրանց կրած լուրջ դժվարությունների համար։

«Այս տարվա հունվարին Հայաստանի խորհրդարանը արդարացիորեն ընդունեց օրենսդրություն, որը հատուկ կարգավիճակ է շնորհում 2020 թվականի Ադրբեջանի ագրեսիայից հետո անհետ կորած անձանց։ Այնուամենայնիվ, մինչ օրս Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց կրած նվաստացումները, ֆիզիկական խոշտանգումները և հոգեբանական բռնությունները չեն ճանաչվում որպես երկրի պաշտպանությանը մատուցած իրենց ծառայության հետևանքով առաջացած վնասվածքներ և, հետևաբար, չեն օգտվում իրենց հասանելիք աջակցությունից և փոխհատուցումից»,-նշում է աղբյուրը։

Կարլեն Ստեփանյանը գերի էր ընկել 2021թ. նոյեմբերի 16-ին, երբ Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական զինուժը լայնածավալ հարձակում էր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մшհшցել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը