Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ
Իրավունք
10:19 13/06/2026
Հայաստան

Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ

Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18:45-ի սահմաններում Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Արմեն Վ.-ի վարած «Opel» մակնիշի և 37-ամյա Վաչե Է.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորների մեջ կան անչափահասներ