Բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ 3 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց
Հասարակություն
20:59 13/06/2026
Հայաստան

Բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ 3 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ դեպի Սելիմի լեռնանցք տանող հատվածում՝ Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը , ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի ոստիկանները բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ, տեղափոխվել են հիվանդանոց։ 

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վիրավորներից 3-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ վիրավորներն ամուսիններ են և նրանց 3 անչափահաս երեխաները։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ 3 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց