«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով «պայթած», ճանշինի կողմից փորված փոսում
Քաղաքական
11:02 14/06/2026
Հայաստան

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով «պայթած», ճանշինի կողմից փորված փոսում

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ օրեր առաջ ուժեղ կայծակի հետևանքով վնասված կամրջի վրա։ Ժամը 06։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդան Ե․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է կամրջի վնասված փոսի մեջ։

«Բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Պայթյունի հաջորդ օրը նշված վայր էր ժամանել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ով տեղում հանձնարարականներ էր տվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, որպեսզի շատ արագ իրականացնեն աշխատանքներ ու մինչ դրա ավարտը ճանապարհը կահավորեն անհրաժեշտ պարագաներով, այդ թվում՝ լուսային փարոսիկներով և նախազգուշական ցուցանակներով, մինչդեռ երեք օր է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը հավանաբար ճանապարհին է մնացել, իսկ տեղում միայն 24 ժամ ռեժիմով ծառայություն են կատարում պարեկները։

 «Ճանապարհային դեպարտամենտ»-ը պետք է հաշվի առնի այն հանգամանքները, որ արդեն սկսվել է Սևանի «սեզոնը», ու նրանք պետք է 24 ժամ ռեժիմով աշխատեն, հակառակ դեպքում 100 հատ էլ պարեկ լինի, խցանումը չեն կարողանալու բացեն, ու Աստված մի արասցե, եթե այդ վայրում վթար տեղի ունենա, ինչը այսօր է եղել, ապա վարորդները ամենավերջին խոսքերն են ուղղելու այդ պաշտոնյաների հասցեին»,-հայտնում է shamshyan.com։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով «պայթած», ճանշինի կողմից փորված փոսում