Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանում է
Քաղաքական
17:55 14/06/2026
Հայաստան

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանում է

Հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։ 

Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանում է