Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե երկրորդ անգամ գնանք ընտրությունների, արդեն այս իշխանությունները շատ ֆունդամենտալ կերպով վարկաբեկված կլինեն. Ավետիք Չալաբյան
«Երբ քննչական կոմիտեն, խախտելով անմեղության կանխավարկածը, փորձում են այդպիսի (համատարած կաշառք բաժանելու) տպավորություն ստեղծել, տեղեկացվածներն առնվազն այդ տպավորության տակ չպետք է ընկնեն»«-ԿԸՀ-ի դիմաց կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հյաստան» դաշինքի անդամ «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
նրա խոսքով՝ պետք է սպասել այդ գործերով դատարանների որոշմանը։
«Դատարաններում կպարզվի, թե ինչի մասին են այդ ձայնագրությունները, դրանք իրական են, թե մոնտվաժ, կեղծված է, թե ոչ, անձամբ ինձ հետ նման դեպք է եղել»,- ասաց Չալաբյանը՝ հավելելով որ ընդդիմությունը պահանջում է չեղյալ հայտարարել ողջ ընտրությւոնների արդյունքները և գնալ նոր ընտրությւոնների։
Պատասխանելով հարցին, թե ընդդիմությունը նորից ինչպես է գնում 3 անվավեր համարված տեղամասերում նոր ընտրությունների այն իշխանության հետ, որը 177 անձի գլխին սարքել է՝ Չալաբյանն ասաց.
«Մենք ուրիշ իշխանություն չունենք», եթե երկրորդ անգամ գնանք ընտրությունների, արդեն այս իշխանությունները, շատ ֆունդամենտալ կերպով վարկաբեկված կլինեն, որովհետև եթե առաջին անգամ չկարողանալավ նորմալ ընտրություն կազմակերպել, ապա շատ ավելի կաշկանդված և հեղինակազրկված կլինի երկրորդ անգամ»,-ասաց Չալաբյանը
Նրա խոսքով Փաշինյանի հեռացնելու տարբեր միջոցներ կան, բայց երկրորդ անգամ իշխանության հետ ընտրության գնալուց իշխանության հետ համագործակցած մարդիկ այլևս չեն համագործակցի։
Ճալաբյանը նշեց, որ իշխանությունները բազմակի անգամ ավել են խախտել ընտրությունների ընթացքոը։