Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից
Քաղաքական
18:08 14/06/2026
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:

«Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»,- հայտնում են գրասենյակից։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից