TRIPP-ը կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը և կդառնա Միջին միջանցքի մաս. Ալիևի ուղերձը՝ Թրամփին
Քաղաքական
10:06 15/06/2026
Տարածաշրջան

TRIPP-ը կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը և կդառնա Միջին միջանցքի մաս. Ալիևի ուղերձը՝ Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա 80-ամյակի կապակցությամբ՝  հիշատակելով նաև Վաշինգտոնում ընդունված Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հռչակագիրը։

Ուղերձում մասնավորապես նշել է. «Մենք գնահատում ենք Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջխաղացման Ձեր վճռականությունը: Վաշինգտոնում Ձեր ներկայությամբ եռակողմ համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը խաղաղաշինության ուղղությամբ, Ձեր հետևողական ջանքերի արդյունքն են:

Միևնույն ժամանակ, մենք «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին» (TRIPP), որը կապահովի Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը և կդառնա Միջին միջանցքի մաս, դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ևս մեկ ներդրում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
TRIPP-ը կապահովի Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը և կդառնա Միջին միջանցքի մաս. Ալիևի ուղերձը՝ Թրամփին