Արաղչին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում ունեցած ներդրման համար
Քաղաքական
20:03 15/06/2026
Տարածաշրջան

Արաղչին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում ունեցած ներդրման համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ և հույս հայտնել, որ լրացուցիչ բանակցությունները նույնպես դրական արդյունք կտան։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ շնորհակալություն է հայտնել Թուրքիային ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում ունեցած ներդրման համար։ Ֆիդանն էլ հավելել է, որ Թուրքիան վճռականորեն կշարունակի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության, անդորրության և կայունության ամրապնդման գործում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արաղչին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում ունեցած ներդրման համար