Իշխանությունն ստանում է քայլերի հաջորդականությունն Ադրբեջանից․ Մանուկյան
Քաղաքական
20:45 15/06/2026
Հայաստան

Իշխանությունն ստանում է քայլերի հաջորդականությունն Ադրբեջանից․ Մանուկյան

Հայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն է։ Այս մասին հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը։

«Երեկ Դիլիջանում տեղի է  ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումը։ Ի՞նչ հարցեր կարող էին նրանք քննարկել, երբ ընդամենը  մեկ ամիս առաջ Հիքմեթ Հաջիևը Հայաստանի տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան» և խոսել  300 000 ադրբեջանցիների բնակեցման իրենց ծրագրերից։ Ի՞նչ հարցեր կարող էին քննարկել, երբ տեղի է ունեցել ընտրակեղծիքներով պայմանավորված ընտրություններ, և անմիջապես ընտրություններից հետո արձանագրվել է, որ Ադրբեջանը արձանագրում է, որ այդ ընտրությունները եղել է Ալիևի ռազմավարական պլանի տեսլականի մի մասը։

Կարելի է անվանել, որ իշխանությունը ստանում է քայլերի հաջորդականությունը Ադրբեջանից, թե ինչպես պիտի գործի, եթե անգամ այս ընտրակեղծիքներով պայմանավորված պրոցեսը եղել է իրենց համատեղ պլանի մի մասը»,- ասել է Մանուկյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանությունն ստանում է քայլերի հաջորդականությունն Ադրբեջանից․ Մանուկյան