ՌԴ ԱԳՆ-ն Հաագայի արբիտրաժի որոշումը Ռուսաստանի օգտին անվանել է Ուկրաինայի պարտություն
Քաղաքական
19:11 15/06/2026
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն Հաագայի արբիտրաժի որոշումը Ռուսաստանի օգտին անվանել է Ուկրաինայի պարտություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը Ռուսաստանի օգտին Սև ծովում, Ազովի ծովում և Կերչի նեղուցում ափամերձ պետության իրավունքների վերաբերյալ պարտություն է Ուկրաինայի և Արևմուտքի համար։

«Արբիտրաժային դատարանի այս որոշումը նշանակալի պարտություն է Ուկրաինայի և Արևմուտքի համար Ռուսաստանի դեմ սանձազերծված իրավական պատերազմում», - ասվում է նախարարության կայքում տարածված հայտարարության մեջ՝ Ռուսաստանի հաղթանակից հետո Ղրիմի շուրջ Կերչի նեղուցում, Ազովի ծովում և Սև ծովի ջրերում ափամերձ պետության իրավունքների վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 10-ամյա արբիտրաժում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ ԱԳՆ-ն Հաագայի արբիտրաժի որոշումը Ռուսաստանի օգտին անվանել է Ուկրաինայի պարտություն