Ախտորոշումը ճիշտ է, բուժումը՝ սխալ. Amnesty International-ը քննադատում է մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի արգելքը
Աշխարհում
17:50 15/06/2026
Աշխարհ

Ախտորոշումը ճիշտ է, բուժումը՝ սխալ. Amnesty International-ը քննադատում է մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի արգելքը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է արգելել մինչև 16 տարեկաններիմուտքը  սոցիալական ցանցեր։  Այդ մասին հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը։

«Սա այն որոշումը չէ, որը ես հեշտ եմ կայացնում, և ես չեմ ձևացնի, թե գին չի վճարվելու», - նրա խոսքերը մեջբերել է Sky News-ը։

Վարչապետը վստահություն է հայտնել, որ բրիտանացի ծնողները կաջակցեն իր որոշմանը, քանի որ սոցիալական ցանցերը վնասակար են երիտասարդների զարգացման համար։

Նա ընդունել է, որ սոցիալական ցանցերն արգելող օրենսդրությունը դժվար կլինի ընդունել և իրականացնել, բայց խոստացել է աշխատել դրա վրա։

Սթարմերը հույս ունի, որ օրենքը կարող է ընդունվել մինչև տարեվերջ և կիրառվել մինչև 2027 թվականի գարունը։

Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից 16 տարեկանից փոքր երեխաներին և դեռահասներին սոցիալական ցանցերից արգելելու որոշումը՝ «Amnesty International UK»-ի գործադիր տնօրեն Քերի Մոսկոգյուրին նշել է.

 Մեծ Բրիտանիայի կառավարությունը ընդունում է, որ շատ երեխաներ լուրջ վնաս են ստանում համացանցից։ Շատ սոցիալական մեդիա հարթակներ ստեղծել են ապրանքներ և բիզնես մոդելներ, որոնք նախատեսված են երեխաներին իրենց հարթակներում հնարավորինս երկար պահելու համար, հաճախ նրանց բարեկեցության, գաղտնիության և իրավունքների հաշվին։

«Սակայն խնդիրն այն չէ, որ երեխաները սոցիալական ցանցերում են, այլ այն, որ սոցիալական մեդիա հարթակներն անվտանգ չեն։ 16 տարեկանից փոքր երեխաների արգելքը վտանգում է երեխաներին ներկայացնել որպես խնդիր՝ փոխարենը լուծելու այն ընկերություններն ու համակարգերը, որոնք առաջին հերթին ստեղծում են այդ ռիսկերը։ Եթե ախտորոշումն այն է, որ սոցիալական մեդիա հարթակները վնասում են երեխաներին, ապա բուժումը պետք է լինի հարթակների կարգավորումը, այլ ոչ թե երեխաներին թվային տարածքներից բացառելը », - ասել է նա։

Հյուսիսային Իռլանդիայի կրթության նախարար Փոլ Գիվանը իր կարծիքն է հայտնել  սոցիալական ցանցերի արգելքի վերաբերյալ ՝ «Սա անհրաժեշտ է, ես հավատում եմ, որ այն կարող է աշխատել, կարծում եմ, որ այն կարող է արդյունավետ լինել»

«Որոշ տներում գրեթե պատերազմական գոտու նման է՝ փորձելով վերահսկել մեր երիտասարդների բջջային հեռախոսների տեխնոլոգիային հասանելիության չափը», - ասել է նա «BBC Radio Ulster-ի Talkback» ծրագրին ։

Գիվանը նշել  է, որ տեխնոլոգիական ընկերությունների վրա է դրված պատասխանատվությունը՝ երիտասարդների սոցիալական ցանցեր մուտքը կանխելու համար արդյունավետ միջոցներ ձեռնարկելու համար։

Կրթության նախարարը նախկինում իր աջակցությունն էր հայտնել Հյուսիսային Իռլանդիայի ինը դպրոցներում հեռախոսի արգելքի  վերաբերյալ գործողություններին և անցյալ տարվա սեպտեմբերին սկսել էր դրա փորձնական ծրագիրը, որը տևել էր մինչև այս տարվա սկիզբը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ախտորոշումը ճիշտ է, բուժումը՝ սխալ. Amnesty International-ը քննադատում է մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերի արգելքը