Առեղծվածային դեպք. Արդեն 2 ժամ որոնվում է Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջիկը
Հասարակություն
16:40 15/06/2026
Հայաստան

Առեղծվածային դեպք. Արդեն 2 ժամ որոնվում է Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջիկը

Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com-ի հաղորմամբ, ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։ Ժամանել են Լոռու մարզային փրկարարական վարչության և Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ։

Այս պահին մեծ թվով քաղաքացիներ փրկարարներ պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է և կա ականատես, ով տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։

Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում, պարզում են նաև թե մոտակա տներից կորած երեխա կա, թե ոչ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առեղծվածային դեպք. Արդեն 2 ժամ որոնվում է Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջիկը