Բաշինջաղյան փողոցի խանութից 700 հազար դրամ գողացած երիտասարդին գտան
Իրավունք
18:00 16/06/2026
Հայաստան

Բաշինջաղյան փողոցի խանութից 700 հազար դրամ գողացած երիտասարդին գտան

Հունիսի 4-ի առավոտյան՝ ժամը 6-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցում խանութի դուռը կոտրել ու գողացել են դրամարկղի ողջ գումարը։

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Անհատ ձեռնարկատերը հայտնեց, որ դրամարկղից տարել են 700 հազար դրամ։ Նրանից ընդունվեց հաղորդում, ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Շիրազի փողոցի բնակիչ 21-ամյա մի երիտասարդ։

Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ի առավոտյան երիտասարդը ներկայացավ բաժին և խոստովանեց արարքը։

Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաշինջաղյան փողոցի խանութից 700 հազար դրամ գողացած երիտասարդին գտան