Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հայաստան» դաշինքի անդամնեը հանդիպել են ԵԱՀԿ ԽՎ ԺՀՄԻԳ եկարատև դիտորդական առաքելության անդամների հետ
«Այսօր, հունիսի 16 -ին. Արթուր Խաչատրյանը և ես հանդիպել ենք ԵԱՀԿ ԽՎ ԺՀՄԻԳ եկարատև դիտորդական առաքելության անդամներ Վլադիմիր Միսևին, Ելիզավետ Կարագիանիդուին և Սմարանդա Սանդու Լեսկուին՝ փոխանցել «Հայաստան» դաշինքի տեղեկանքը հետընտրական զարգացումների առնչությամբ»,- այդ մասին հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ գալստյանը՝ շարունակելով.
«-Ներկայացրել ենք մեր մոտեցումները և գնահատականները խորհրդարանական ընտրությունների արդյունքների, նախընտրական և հետընտրական զարգացումների, տեղ գտած մասսայական և փաստարկված ընտրախախտումների վերաբերյալ։
-Մասնավորապես անդրադարձել ենք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ ամփոփիչ եզրակացությանը և հատկապես 10/51, 12/13 և 35/65 ընտրատեղամասերի արդյունքների չեղարկմանը/ անվավեր ճանաչելուն։
-ԿԸՀ որոշումը մեր կողմից գնահատվել է ոչ իրավաչափ և ժողովրդավարության սկզբունքներին դեմ, քանի որ տվյալ տեղամասերի արդյունքները չեղյալ համարելուն զուգահեռ, չորդեգրելով կամ չսահմանելով կրկնակի ընտրություններ, ԿԸՀ-ն ոտնահարում է ՀՀ հազարավոր քաղաքացիների ընտրության իրավունքը և ԱԺ ձևավորման մեջ նրանց դերակատարությունը։
-Միաժամանակ, գտնում ենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանել է նման իրավիճակներ լուծելու մեխանիզմ։
-Ընտրատեղամասի արդյունքները անվավեր հռչակելն ու կրկնակի ընտրություն չսահմանելը հակասում է Ընտրական օրենսգրքի 95 և 101 հոդվածներով սահմանված ընտրանքներին։
-Ավելի քան ակնհայտ է և ցցուն տվյալ քայլի քաղաքական ենթատեքստը․ 10/51, 12/13 և 35/65 քվեասենյակների արդյունքների անվավեր ճանաչման արդյունքում ԲՀԿ-ն կորցրել է 222 ձայն՝ միաժամանակ դուրս մնալով խորհրդարանում ներկայացված լիննելու հնարավորությունից։
-Սա ամբողջությամբ խեղում է ոչ միայն ընտրողների ձայնը, կամարտահայտությունը, այլև հայ հանրությանը միանգամայն այլ քաղաքական կոնֆիգուրացիա է պարտադրվում՝ ուզուրպացնելով ընտրողների և ԲՀԿ ձայները։
-ԿԸՀ-ի որոշման օրինականությունն ու համաչափությունը և, առհասարակ ընտրությունների լեգիտիմությունը «Հայաստան» Դաշինքը վիճարկելու է Սահմանադրական Դատարանում։
-ODIHR-ից և այլ միջազգային ընտրական դիտորդական առաքելություններից ակնկալում ենք անաչառ գնահատական և հավատարմությնուն ժողովրդավարական ինստիտուտների հայտարարված սկզբունքներին։
հունիսի 16. 2026»։