«Հրապարակ». Հեռացող խորհրդարանի պատգամավորները մեծ պարգևավճարի ախորժակ ունեն
Օրվա մամուլ
08:32 16/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Հեռացող խորհրդարանի պատգամավորները մեծ պարգևավճարի ախորժակ ունեն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հեռացող խորհրդարանն այսօր կմեկնարկի իր վերջին հերթական նիստերը, և գործող պատգամավորներից շատերը հրաժեշտ կտան կոմֆորտ վիճակին՝  հինգ տարի գրեթե ոչինչ չանելու և միլիոններ վաստակելու արտոնյալ կյանքին։ Իհարկե, կլինեն արտահերթ նիստեր, «տանը մնացած» նախագծերը չեն ժառանգի հաջորդ խորհրդարանին` կաշխատեն ավարտին հասցնել: Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկի ժամկետն էլ, ի դեպ, խիստ անորոշ է։ Չնայած, ըստ կարգի, նոր խորհրդարանի անդրանիկ նիստը պետք է մեկնարկի օգոստոսի 2-ին, սակայն հաշվի առնելով, որ ընդդիմությունն ընտրությունների արդյունքները որոշել է վիճարկել Սահմանադրական դատարանում, ուստի, դատական գործընթացներով և ժամկետներով պայմանավորված, հնարավոր է այդ օրը փոխվի։

ՍԴ դիմելու վերջնաժամկետը հունիսի 19-ն է, եթե բարձր դատարանն արագացված ընթացակարգով քննի ընդդիմության հայտը, ինչն ամենահավանական սցենարն է, որպեսզի դատարանի որոշումը հետևանքներ չունենա` մարդիկ ամառային հանգիստը վայելելիս լինեն, և փողոց դուրս եկող ու ընդվզող չլինի, ապա նորընտիր երեսփոխանները հուլիսի վերջին մանդատները կստանան, և օգոստոսի 2-ին կլինի անդրանիկ նիստը: Նախորդ խորհրդարանն էլ է օգոստոսի 2-ին մեկնարկել: Հենց առաջին չընդհատվող նիստում ԱԺ-ն վարչապետ կընտրի: Իսկ բուն աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 14-ից։

Ի դեպ, հեռացող խորհրդարանի պատգամավորները մեծ պարգևավճարի ախորժակ ունեն, չնայած որ ամիսներ առաջ են մոտ 3-ական միլիոն պարգևավճար ստացել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հեռացող խորհրդարանի պատգամավորները մեծ պարգևավճարի ախորժակ ունեն