Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հարցը․ Ուշակով
Քաղաքական
19:19 16/06/2026
Աշխարհ

Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հարցը․ Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեն քննարկել Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպելու հնարավորությունը իրենց վերջին հեռախոսազրույցի ժամանակ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Երկուշաբթի օրը Զելենսկին հայտարարել է, որ իբր Թրամփի հետ զրույցի ժամանակ քննարկել է Պուտինի հետ ԱՄՆ-ում հանդիպելու հնարավորությունը։

«Ոչ։ Այդ հնարավորությունը չի քննարկվել», - լրագրողների հարցին ի պատասխան ասել է Ուշակովը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հարցը․ Ուշակով