Հենց նոր ականատես եղա ավտովթարի. Ավինյան
Հասարակություն
17:10 16/06/2026
Հայաստան

Հենց նոր ականատես եղա ավտովթարի. Ավինյան

«Հենց նոր ականատես եղա ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել»,- ֆեյսբուքյան եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է Երևանի ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է կարևոր փոփոխություն՝

ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և ամբողջությամբ ազատել ճանապարհը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վթարի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ կամ մեքենան վնասված է այն աստիճանի, որ հնարավոր չէ տարհանել առանց քարշակի:
15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի հատվածը չազատելու պարագայում նախատեսվում է 30 հազար դրամ տուգանք վթարի յուրաքանչյուր մասնակցի համար»:
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հենց նոր ականատես եղա ավտովթարի. Ավինյան