Պարզ է, որ մեզ ոչ ոք ծաղիկ ու նվեր չի տալու այս օրվա կապակցությամբ և չի շնորհավորելու. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
12:10 17/06/2026
Հայաստան

Պարզ է, որ մեզ ոչ ոք ծաղիկ ու նվեր չի տալու այս օրվա կապակցությամբ և չի շնորհավորելու. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նիստն այսօր ևս ընթանում է առանց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ պատգամավորների։ Հիշեցնենք, որ երեկ է մեկնարկել հերթական քառօրյան, ընդդիմությունը  նախօրեին նույնպես ներկա չէր։ 

«Ինձ նաև հուշեցին, որ այսօր հայրերի օրն է։ Պարզ է, որ մեզ ոչ ոք ծաղիկ ու նվեր չի տալու այս օրվա կապակցությամբ և չի շնորհավորելու։ Բայց շնորհավորենք նաև հայրերի օրվա կապակցությամբ»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

Նա շարունակեց. «Տեսնու՞մ եք, ընդդիմությունը չկա, ինչ ուրախ, սիրո ու համերաշխության մթնոլորտում է անցնում մեր նիստերը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պարզ է, որ մեզ ոչ ոք ծաղիկ ու նվեր չի տալու այս օրվա կապակցությամբ և չի շնորհավորելու. Ալեն Սիմոնյան