ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն․ փաստաբան
Իրավունք
18:47 17/06/2026
Հայաստան

ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն․ փաստաբան

ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ  Օրբելյանը:

«Հանձնաժողովը տվեց համաձայնություն՝ քրեական հետապնդում իրականացնելու։ Հիշեցնեմ, որ առաջադրված մեղադրանքները վերաբերվում էին 2004-2009 թթ․ դեպքերին։  Մեղադրանքի հիմքում՝ պաշտոնական դիրքի չարաշահումն է։Հիմա արդեն բոլոր մեղադրանքներին գումարում են նաև  փողերի լվացում»,- ասաց Օրբելյանը։

Փաստաբանի դիտարկմամբ՝ հանձնաժողովը չգիտի՝  ինչ է անում։

«Նախկին վարույթներից հետո, ուղղակի, հարցնում ենք՝ լավ կասե՞ք քննարկվող հարցերի շրջանակը։ Վարույթը սկսվեց նրանով, որ հանձնաժողովից ներկայացվեց, որ մենք հիմա իրավական հարցեր չենք քննարկելու, իրավապաշտերի կողմից հնչեցված հարցեր չենք քննարկելու։  Հետևաբար հարցրեցինք՝  կարո՞ղ եք պարզաբանել այս վարույթի ժամանակ, ի՞նչ ենք քննարկում։ Ասեց՝ Սահմանադրական դատարանը ասել է, որ դուք պետք է լսված լինեք, կարողանաք հարցեր տալ, ծանուցված լինեք, նյութերը կարդաք վարույթի ընթացքում, մենք փաստեր չենք քննարկում, ու պարզ է, որ հանձնաժողովը տեղյակ չի՝  ինքը ի՞նչ գործառույթ ունի։ Հանձնաժողովը  գտնում է, որ ուղղակի պետք է կարդա, եթե հայերեն տեքստ է գրված։ Մենք ներկայացրեցինք հստակ, որ նյութերում, մեղադրանքում նշված տեղեկատվությունը սուտ է, ոչ թե չի հիմնավորվում, այլ սուտ է»,- հավելեց Օրբերլյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն․ փաստաբան