Բաքու-Վաշինգտոն հանդիպման գլխավոր թեման՝ «TRIPP»-ի միջանցքն ու հայ-ադրբեջանական «խաղաղության» օրակարգը
Քաղաքական
12:27 17/06/2026
Տարածաշրջան

Բաքու-Վաշինգտոն հանդիպման գլխավոր թեման՝ «TRIPP»-ի միջանցքն ու հայ-ադրբեջանական «խաղաղության» օրակարգը

Հունիսի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։  

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության» գործընթացին։ Կողմերը նշել են, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի զարգացման համար։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը հայ-ադրբեջանական «խաղաղության» օրակարգի առաջմղման հարցում։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «TRIPP» միջանցքի ստեղծման հեռանկարին, որը, ըստ ադրբեջանական կողմի, կարող է նպաստել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը։

Ալիևն ու Համադեն մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության խորացման շուրջ։ Քննարկվել են առևտրի, ներդրումների, էներգետիկայի, անվտանգության, տեխնոլոգիաների և կապի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև ԱՄՆ Կոնգրեսի և Ադրբեջանի միջև երկխոսության ակտիվացման կարևորությունը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը կարող է նպաստել ինչպես տարածաշրջանային կայունությանը, այնպես էլ տնտեսական նոր նախաձեռնությունների իրականացմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքու-Վաշինգտոն հանդիպման գլխավոր թեման՝ «TRIPP»-ի միջանցքն ու հայ-ադրբեջանական «խաղաղության» օրակարգը