Հեթ-տրիկից հետո Մեսսին դիմել է երկրպագուներին
Աշխարհում
10:23 17/06/2026
Հայաստան

Հեթ-տրիկից հետո Մեսսին դիմել է երկրպագուներին

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով հաղթել է Ալժիրին: Արգենտինայի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լիոնել Մեսին (17-րդ, 60-րդ և 76-րդ րոպեներ):

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 38-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է Աշխարհի առաջնությունում խաղացած րոպեների քանակի ռեկորդը.  Մեսսին Աշխարհի առաջնության խաղերում անցկացրել է 2404 րոպե ՝ գերազանցելով լեգենդար իտալացի պաշտպան Պաոլո Մալդինային, ով խաղացել է 2216 րոպե։

«Ուղերձ երկրպագուների՞ն։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց։ Նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մենք ունենք հատուկ աջակցություն։ Մեր երկրպագուները կրկին լցրեցին մարզադաշտը... Ես չգիտեմ՝ 80,000 հանդիսատես կար, թե՞ ավելի», - ասել է 38-ամյա հարձակվողը խաղից հետո լրագրողների հետ հարցազրույցում։

Արգենտինան Աշխարհի առաջնության հաջորդ խաղը կանցկացնի Ավստրիայի դեմ երկուշաբթի՝ հունիսի 22-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հեթ-տրիկից հետո Մեսսին դիմել է երկրպագուներին