Մոդին բարձր է գնահատել Թրամփի ջանքերը՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար
Քաղաքական
19:42 17/06/2026
Աշխարհ

Մոդին բարձր է գնահատել Թրամփի ջանքերը՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, շնորհակալություն է հայտնել ամերիկացի առաջնորդին՝ Մերձավոր Արևելքում խաղաղությունը վերականգնելու ջանքերի համար։

«Ես գովաբանում եմ Ձեզ Արևմտյան Ասիայում խաղաղությունը վերականգնելու ջանքերում առաջընթացի հասնելու գործում Ձեր առաջնորդության համար։ Ձեր ջանքերի շնորհիվ  տարածաշրջանում վերականգնվել է խաղաղության և կայունության հույսը և, ես վստահ եմ, որ դա կհանգեցնի տարածաշրջանում երկարատև խաղաղության», - ասել է Մոդին։

Ավելի վաղ Մոդին հայտարարել էր, որ Հնդկաստանը աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրին և հույս ունի, որ դրա իրականացումը կապահովի նավարկության և առևտրի ազատությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մոդին բարձր է գնահատել Թրամփի ջանքերը՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար