Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ողբերգական դեպք Ռիո Դե Ժաներոյում. Ուղղաթիռների բախման հետևանքով բոլոր վեց ուղևորները մшհшցել են
Ռիո Դե Ժաներոյում վթարի են ենթարկվել երկու ուղղաթիռներ՝ քաղաքի արևմտյան հատվածում, ինչի հետևանքով զոհվել են բոլոր վեց ուղևորները։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի հրշեջ-փրկարարական ծառայությանը։
Ըստ հաղորդման՝ ուղղաթիռներից մեկը վթարի է ենթարկվել ավտոմեքենաների վաճառքի կենտրոնի կայանատեղիում, որտեղ կայանված էին մի քանի էլեկտրական մեքենաներ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է։
Պաշտոնյաները հայտնել են, որ հետաքննություն է ընթանում՝ բախման պատճառը պարզելու համար։
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ իշխանություններին տրամադրված ուղևորների ցուցակում եղել է ամերիկացի երգիչ և կատակերգու Օլիվեր Թրին, սակայն նրանք դեռևս չեն կարողացել նույնականացնել վթարի հետևանքով զոհվածների մարմինները։
Թրին հունիսի 4-ին ելույթ էր ունեցել Բուենոս Այրեսում, և շաբաթ օրն իր Ինստագրամում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա ֆուտբոլ է խաղում բրազիլական թաղամասերից մեկում։
Արգենտինական «Blender» ալիքը հայտնել է, որ բլոգեր Գասպար Պրիմ Դիասը, որը հայտնի է նաև որպես Գասպի, եղել է ուղղաթիռներից մեկում։ Գասպին YouTube-ում ուներ ավելի քան 2.8 միլիոն հետևորդ և 23 տարեկան էր։
«Շնորհակալություն ձեր արվեստի, ձեր կախարդանքի և ձեր զգայունության համար, մեզանից յուրաքանչյուրը կկարոտի ձեզ», - գրել է «Blender» ալիքը X-ում։