Ողբերգական վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Հասարակություն
14:02 17/06/2026
Հայաստան

Ողբերգական վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 16-ին՝ ժամը 20։57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Volvo» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը մահացել է։

Փրկարարները «Mercedes-Benz»-ի վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից։ Չորս ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder