Աշտարակում էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, 3 երեխա տեղափոխվել է Երևան. ԱՆ
Առողջություն
14:08 17/06/2026
Հայաստան

Աշտարակում էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, 3 երեխա տեղափոխվել է Երևան. ԱՆ

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:

Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման: Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ:

Հիշեցնենք՝ այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աշտարակում էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, 3 երեխա տեղափոխվել է Երևան. ԱՆ