Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Երբեք ուշ չէ փոխել այն, ինչ տարիներ շարունակ խանգարել է ապրել»,-գրում է բժիշկ-ռադիոլոգ Օֆելյա Ալիխանյանն ու պատմում հիվանդներից մեկի պատմությունը.
«Այս կինը ավելի քան 50 տարի ապրում էր ձեռքի մատների սինդակտիլիայով։ Մանկուց նա ամաչում էր իր ձեռքից, խուսափում էր այն ցույց տալուց, և այս խնդիրը տարիներ շարունակ դարձել էր նրա ներքին բարդույթներից մեկը։ Միայն հիմա նա որոշեց դիմել վիրահատության։

Վիրահատությունից առաջ կատարված ՈւՁՀ հետազոտությունը թույլ տվեց մանրամասն ուսումնասիրել սերտաճած մատների կառուցվածքը։ Մենք տեսանք, որ յուրաքանչյուր մատ ուներ առանձին և լավ զարգացած ծալիչ ջլեր, տարածիչ ջլերը փոքր-ինչ ատրոֆիկ էին, իսկ ամենահետաքրքիր բացահայտումը վերաբերում էր նյարդերին․ երկու մատների միջև, սերտաճման հատվածում, առանձին մատնային նյարդերի փոխարեն անցնում էր միջնաձիգ նյարդի մեկ ավելի խոշոր ճյուղ, ինչը կարևոր տեղեկատվություն էր վիրահատության պլանավորման համար։
Այս պատմությունը ոչ միայն վիրահատության մասին է։ Այն մարդու մասին է, որը կես դար անց վերջապես որոշեց ազատվել իր վաղեմի բարդույթից և փոխել կյանքի որակը։
Շուտով կկիսվեմ նաև վիրահատությունից հետո արված լուսանկարով, իսկ այժմ ներկայացնում եմ նախավիրահատական պատկերը»։