Մենք հակաահաբեկչական գործողություններ ենք կատարել, ախր, որովհետև երկրի թիվ 1 ահաբեկիչը սպառնում է մարդկանց. Բագրատ Սրբազան
Քաղաքական
17:52 18/06/2026
Հայաստան

Մենք հակաահաբեկչական գործողություններ ենք կատարել, ախր, որովհետև երկրի թիվ 1 ահաբեկիչը սպառնում է մարդկանց. Բագրատ Սրբազան

«Այն, որ մենք ահաբեկիչ չենք, փաստ է, անքննարկելի, որ ուզեինք էլ, չէինք կարող լինել»,-այսօր դատարանում հայտարարեց 18 անմեղների անունն ստացած գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա շարունակեց խոսքը.

«Բայց երբեմն էլ մտածում ես, որ ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ յուրաքանչյուր մարդ իր կենսագրությունն է կերտում։ Ոչ թե մենք ենք հաբեկիչ, այլ այս իշխանություններն են ահաբեկված։ Երկրորդ պարագան՝ մենք հակաահաբեկչական գործողություններ ենք կատարել, ախր, որովհետև երկրի թիվ 1 ահաբեկիչը մինչև այսօր սպառնում է մարդկանց բոլոր առումներով»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիր ուժերին քվե են տվել 100 տոկոսով ընտրակաշառքի դիմաց, Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ դրա համար Նիկոլ Փաշինյանին պեռք է դատի տալ. «Լսո՞ւմ եք, ընդդիմություն, դա-տի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք հակաահաբեկչական գործողություններ ենք կատարել, ախր, որովհետև երկրի թիվ 1 ահաբեկիչը սպառնում է մարդկանց. Բագրատ Սրբազան