Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավիթ Չալոյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Եվրոպայի գավաթի գրան պրիում
Դավիթ Չալոյանը առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի գրան պրիում:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 1/4 եզրափակիչում վստահ հաղթանակ է տոնել գերմանացի Դելիլ Յազգանի նկատմամբ: Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի հաղորդմամբ, Դավիթ Չալոյանը բոլոր ռաունդերում ունեցել է նկատելի առավելություն ու հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:
Չալոյանը կիսաեզրափակիչում է ու եզրափակիչի ուղեգրի համար կմրցի անգլիացի Աչուշին Քլինթոնի հետ, որը 1/4 եզրափակիչում հաղթել էր Փարիզի օլիմպիական խաղերի մրցանակակիր Աբոուդո Ջամիլին: