ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի՝ անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Քաղաքական
15:09 18/06/2026
Աշխարհ

ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի՝ անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը գործնականում ոչ մի մասնակցություն չունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

«Հայաստանն արդեն երեք տարի է, ինչ չի վճարել իր անդամավճարները: Դե ֆակտո այն գործնականում ոչ մի դեր չի խաղում, բայց դե յուրե այն ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է: Սակայն որոշումը, իհարկե, հայ ժողովրդինն է և Հայաստանի ղեկավարությանըը», - ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ 

Մասադիկովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի  վերաբերյալ հարցը և և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը։ «Այո, այս հարցը քննարկվում է։ Վերջերս Կազանում տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ, որտեղ արտաքին գործերի նախարարները մանրամասն քննարկել են այս հարցը», - ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի՝ անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար