«Հրապարակ». Ինչով է պայմանավորված տվյալների մշակման կենտրոնի կառուցման հատուկ վերահսկողությունը ԱԱԾ-ի կողմից
Օրվա մամուլ
08:25 18/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Ինչով է պայմանավորված տվյալների մշակման կենտրոնի կառուցման հատուկ վերահսկողությունը ԱԱԾ-ի կողմից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս իշխանությունը շատ է հպարտանում ամերիկյան Firebird AI ընկերության նախագծով՝ Հրազդանում արհեստական բանականության համակարգերի տվյալների մշակման կենտրոնի (ՏՄԿ) կառուցմամբ, ինչն ուղեկցվում է գրաֆիկական պրոցեսորների մատակարարմամբ։ Մեր տեղեկություններով, այս նախագիծը ոչ միայն հպարտանալու առիթ է տալիս, այլ նաև հատուկ դիտարկման ներքո է ուժային կառույցների կողմից։

Մեզ հասած տվյալներով, ԱԱԾ-ն հաշվետվություն է ներկայացրել Անվտանգության խորհրդի գրասենյակին, որտեղ նշված է, որ 2026 թ. ապրիլից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության հարցերով ավագ խորհրդական Մեթյու Քրոուն չորս անգամ այցելել է Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոն։ Առաջին անգամ նրան ուղեկցել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը։ Հետագայում Մեթյու Քրոուն կենտրոն այցելել է ԱՄՆ դեսպանության այլ աշխատակիցների հետ, որոնք դիվանագիտական պաշտոններ չեն զբաղեցնում։ Մեթյու Քրոուի վերջին երկու այցի շրջանակներում կենտրոնի տարածք է մտել նաև երկու բեռնատար՝ ինչ-որ սարքավորումներով, որոնք տեղադրված են եղել հատուկ հակահարվածային արկղերի մեջ։

Նման վերահսկողություն սովորաբար հատուկ ծառայությունների կողմից իրականացվում է, եթե պաշտպանական օբյեկտի մասին է խոսքը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչով է պայմանավորված տվյալների մշակման կենտրոնի կառուցման հատուկ վերահսկողությունը ԱԱԾ-ի կողմից